Փելոսին Թրամփին կոչ է արել վերադարձնել սենատն արձակուրդից՝ զենքի մասին օրենքն ընդունելու համար
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնական նամակ է հղել, որում հայտարարել է սենատն արձակուրդից վերադարձնելու անհրաժեշտության մասին, որպեսզի քննարկվի զենքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին օրինագիծը։ Այս մասին հաղորդում է Politico-ն։
Նամակի համաձայն՝ դա անհրաժեշտ է անել, որպեսզի քննարկվի հրազենի կիրառմամբ բռնությունը կանխելու մասին օրինագիծը։ Այն արդեն ընդունվել է ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաև ստացել երկու կուսակցությունների աջակցությունը։
Փելոսին Թրամփին հիշեցրել է երկրի սահմանադրությունում առկա հոդվածի մասին, որը նրան թույլ է տալիս օգտագործել իր լիազորությունները՝ արտահերթ սենատի նիստ գումարելու համար։