ԱՄՆ կործանիչներն Ալյասկայի մոտ ռուսական 2 ռազմավարական Տու-95 ռմբակոծիչ են «որսացել»
ԱՄՆ կործանիչներն Ալյասկայի մոտ ռուսական 2 ռազմավարական Տու-95 ռմբակոծիչ են «որսացել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությանը (NORAD):
«NORAD-ի ուժերի կազմից 2 F-22 եւ 2 կործանիչները E-3 Sentry, KC-135 Stratotanker աջակցությամբ օգոստոսի 8-ին Ալյասկայում եւ կանադական հակաօդային պաշտպանությունում գոտում հաջողությամբ նույնականացրել եւ որսացել են Տու-95 «Մեդվեդ» ռմբակոծիչը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սա արդեն օգոստոսին ԱՄՆ-ի եւ Կանադայի ափերի մոտ ռուսական ինքնաթիռների որսման երկրորդ դեպքն է: Ավելի վաղ՝ օգոստոսի 1-ին, ամերիկյան կործանիչները ռուսական 2 Տու-142 ինքնաթիռների են ուղեկցել: Օդային տարածքի խախտում չի գրանցվել: Նման թռիչքի անցկացումը հաստատել են ՌԴ ՊՆ-ում: