ԱՄՆ երկրաբանական ծառայությունը զգուշացրել է հրաբխի խոշոր ժայթքման մասին
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը զգուշացրել է Հավայան Կիլաուեա հրաբխի աղետալի ժայթքման մասին, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Live Science-ին:
Երկրաբանական ծառայության տեղեկություններով՝ խառնրանի ստորին հատվածում ջրի կրիտիկական զանգված է հավաքվում, որը հոսում է ժայռերի ճեղքերից:
Տվյալ պահին խառնարանում ձեւավորվել է 3 լճակ, որոնք պետք է ինչ-որ պահի միավորվեն լճում:
Երբ հրաբուխը սկսում է ժայթքել, շիկացած լավան լճի ջուրը գոլորշու կվերածի, ինչը պայթյունի կհանգեցնի:
Այդուհանդերձ, գիտնականների կարծիքով, պայթյունը պետք չէ սպասել մոտ ապագայում: