ԱՄՆ-ում ներգաղթային ծառայությունները գրեթե 700 մարդու են ձերբակալել
ԱՄՆ-ում ներգաղթային ծառայությունները չորեքշաբթի ձերբակալել են 680 մարդու երկրի հարավում՝ Միսիսիպի նահանգում միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Associated Press- ին:
Նրա հաղորդմամբ՝ ստուգայցերը խոշորագույնն են դարձել 2008-ից հետո, երբ Ջորջ Բուշ կրտսերի հրամանով գործողությունն իրականացվել էր Այովա նահանգում: Միսիսիպիում բոլոր ձերբակալվածները Լատինական Ամերիկայից են եւ աշխատել են սննդի գործարաններում:
Սպասվում է, որ զանգվածային ակցիան մեծ հարված կհասցնի առանձին ընկերություններին եւ նահանգի տնտեսությանը: Ըստ ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Քոքսի՝ «խուզարկության կարգադրագեր են տրվել յոթ խոշոր գործարանների համար», ներառյալ Koch Foods-ի եւ Peco Foods Inc-ի:
Գործակալությունը նշում է, որ ստուգայցերը տեղի են ունեցել Էլ Պասո նախագահ Դոնալդ Թրամփի այցից մի քանի ժամ առաջ, որտեղ օգոստոսի 3-ին 21-ամյա տղամարդը կրակ էր բացել Cielo Vista առեւտրի կենտրոնի Walmart խանութում:
Զոհվել էր 22 մարդ, այդ թվում 8 մեքսիկացի, ավելի քան 20 այցելուներ վնասվածքներ էին ստացել, ոստիկանությունը ձերբակալել էր հարձակվողին: