«Շշի Մելոյի» եղբոր հանդեպ կկիրառվի երկամսյա կալանք (Տեսանյութեր)
SHAMSHYAN․com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Հրազդանի դատարանի նստավայրում հրապարակվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ, Մելիք Մանուկյանի եղբոր՝ նախկին ոստիկան Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ կայացրած որոշումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Ռ․ Մանուկյանը վերցվեց 2-ամսյա կալանքի։
Ավելի վաղ Ռ․ Մանուկյանը, ով ձերբակալվել էր քննիչի որոշմամբ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր, «Շարիկ գլորող» մականվամբ Գեղամ Մարգարյանի որոշմամբ՝ ազատ էր արձակվել, այն հիմնավորմամբ՝ որ Ռ․ Մանուկյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի կողմից ՀՀ քր. օր-ի 316 հոդվածի հատկանիշներով որպես կասկածյալ, Ազգային ժողովի նախին պատգամավոր, «Շշի Մելո» մանակվամբ գործարար Մելիք Մանուկյանի եղբայր, նախկին ոստիկան, Աբովյան քաղաքի բնակիչ՝ Ռոբերտ Մանուկյանի կալանավորման միջնորդությամբ Ա. Մուրադյանը դիմելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Ռ. Մանուկյանի նկատմամբ։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի