Տղամարդու լեզուն սևացել է, ուռել և 2 անգամ սրտի կանգի պատճառ է դարձել (լուսանկար/ դյուրագրգիռ ընթերցողներին՝ չդիտել)
Ուշադրություն. Հոդվածին կից հրապարակված լուսանկարները կարող են տհաճ թվալ, նյարդային կամ դյուրագրգիռ ընթերցողներին՝ չդիտել
Հեմոֆիլիան, որն առաջացնում է արյան մակարդելիության պրոցեսի խանգարումներ, քիչ էր մնում դառնար Ճապոնիայի բնակչի մահվան պատճառը, ում անունը չի հրապարակվում:
American Journal of Case Reports ամսագրում հրապարակված զեկույցի համաձայն՝ արյունահոսության պատճառով տղամարդու լեզուն ուռել է եւ սեւացել՝ ընդ որում փակելով շնչուղիները: Բժիշկներն ապարդյուն փորձել են արյունահոսությունը դադարեցնել դեղամիջոցներով: Արդյունքում պացիենտի մոտ զարգացել է շնչուղիների օբստրուկցիա, եւ գրանցվել է սրտի կանգ:
10 րոպե տեւողությամբ սիրտ-թոքային վերակենդանացումից հետո բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի ռիթմը: Այնուհետեւ կատարվել է շտապ շնչափողահատում, ինչի շնորհիվ նա կարողացել է շնչել: Սակայն հաջորդ օրը կրկնակի վիրահատության ժամանակ կրկին արյունահոսություն է սկսվել, որը սրտի կանգ է առաջացրել: Տղամարդու կյանքը, բարեբախտաբար, հաջողվել է փրկել:
Պացիենտը հիվանդանոցում է անցկացրել ընդհանուր 64 օր: