Բրիտանական ավիաուղիների ավելի քան 20 000 ուղևոր տուժել է IT խափանման պատճառով
Բրիտանական ավիաուղիների ավելի քան 20 000 ուղևոր տուժել է IT խափանման պատճառով, գրում է Independent-ը:
Խափանման արդյունքում առնվազն 10 չվերթ է չեղարկվել Հատվիկի օդանավակայանում: Չեղարկված թռիչքների թվում դեպի միջերկրածովյան կուրորտներ տասնյակ չվերթներ են եղել:
Ընկերության համակարգի խափանումը հանգեցրել է չվերթների չեղարկմանն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ Բարսելոնա, Բեռլին, Փարիզ, Ժնև, Ցյուրիխ, Նիցցա, Աթենք, Ստամբուլ, Լառնակա, Հռոմ, Վենետիկ, Ամստերդամ, Ստոկհոլմ, Սանկտ Պետերբուրգ և այլն:
Տուժել են նաև ներքին թռիչքները. բրիտանացիները չեն կարողացել մեկնել Մանչեսթեր, Գլազգո և Էդինբուրգ: