Խոշոր վթար Արագածոտնի մարզում․ BMW X5-ը տապալել է էլեկտրասյունն ու հայտնվել գյուղմթերքի վաճառքի տաղավարի մեջ (Լուսանկարներ)
Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկևազ գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում բախվել են BMW X5 մակնիշի 25 DV 555 համարանիշի և Opel մակնիշի 50 GG 551 համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով X5-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել գյուղմթերքների համար նախատեսված վաճառքի բացօթյա սրահի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։