Նյութ, որը կօգնի հաղթահարել ճարպոտ սննդից ունեցած կախվածությունը
Գիտնականները հայտնաբերել են մի նյութ, որն օգնում է պայքարել ճարպոտ սննդից ունեցած կախվածության դեմ: Այն օգնել է ճարպոտ սննդին սովոր մկներին հաճույք ստանալ պասուց սննդից:
Ճարպոտ սննդի` չափից ավելի օգտագործումն ուղեղում խախտում է դոֆամինի մշակման մեխանիզմը, իսկ դոֆամինը մի նյութ է, որը պատասխանատու է հաճույքի զգացմունքի համար. այն արտադրվում է ի պատասխան թմրանյութեր օգտագործման, սեքսով զբաղվելուն և շատ այլ բաներից հաճելի զգացողություններ ստանալուն:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ դոֆամինի պակասը հանգեցնում է ճարպակալման: Ձգտելով այդ նյութի քանակը վերականգնել ուղեղում` մարդիկ և կենդանիները սկսում են ուտել ավելի ու ավելի շատ` կախվածության մեջ ընկնելով համեղ սննդից: Սակայն մեխանիզմները, որոնք բերում են դոֆամինի արտազատման նվազեցմանը` ի պատասխան ճարպոտ սննդի չարաշահման, մինչև օրս անհայտ էին:
Իր աշխատանքում Լուիս Թելլեզը Նյու Հեյվնի(ԱՄՆ) Իելի համալսարանից և իր կոլեգաները նախ համոզվեցին, որ դոֆամինի մշակումը կախված է հենց աղեստամոքսային տրակտում կատարվող պրոցեսներից: Նրանք կաթետերների միջոցով ճարպոտ սննդին սովոր մկների անմիջապես ստամոքս էին անցկացրել սնուցող էմուլսիա: Գիտնականները պարզել են, որ այդ մկների մոտ դոֆամինի մակարդակը` ի պատասխան ստամոքս լցվող ճարպերի, ավելի ցածր էր, քան պասուց ուտելիքին սովորեցրած կրծողների մոտ: