Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն
Լրագրող Մարկ Գրիգորյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով նշանակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն:
NEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Մարկ Գրիգորյանը
Նշենք, որ Մարկ Գրիգորյանը նախկինում զբաղեցնում էր Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը՝ արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը, որը հուլիսին դադարեցրեց իր լիազորությունները: