Հասմիկ Խոջյանի լուսանկարը լողավազանից
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է լողավազանում։ Մեկնաբանություններում դերասանուհին, որը նկարահանվում էր «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, խոսել է այն մասին, որ յուրաքանչյուրը գոնե մեկ «օգնող ձեռք» պետք է ունենա։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին կապույտ լողազգեստ է կրում, որը համադրել է ծաղկային պրինտով վերնազգեստի հետ։ «Յուրաքանչյուրն իր կյանքում պետք է ունենա գոնե մեկ «օգնող ձեռք»։ Իմ կյանքում այդ ձեռքերը շատ են՝ մեծից փոքր, անգամ Փոքրիկ արջուկ Մարիս է ինձ ձեռք մեկնում, երբ զգում է, որ օգնության կարիք ունեմ»,- գրել է նա։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում խորը դեկոլտեով սպիտակ երանգի տոպ էր կրում, նույն գույնի տաբատ։ Հասմիկը գանգուր վարսերով էր, իսկ հրապարակմանը կից գրել էր. «Սիրահարվել եմ վարսերիս նոր ոճին»։