«Ելույթից հետո վազում էի տղաներիս մոտ, որ կարծիք հարցնեմ». Էմմի
Երգչուհի Էմմին այս օրերին Արցախում է, որտեղից արդեն իսկ հասցրել է կիսվել լուսանկարներով։ Երգչուհին այնտեղ նաեւ հանդես է եկել ելույթով։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարը եւս արվել է Արցախում։ Երիտասարդ մայրիկը պատկերված է որդիների հետ։ Նա բեմական հագուստ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ոգեւորված էի: Ելույթից հետո վազում էի տղաներիս մոտ, որ կարծիք հարցնեմ»։ Էմմին օգտագործել է նաեւ «համահայկական խաղեր» հեշթեգը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարը եւս արված էր Արցախում։ Սեւ-սպիտակ կադրում երգչուհին երկար, պուտավոր զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն այն համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ։