Բելգիացին պատահաբար 500 եվրոյով Ռեմբրանդի նկարն է գնել
Բելգիայի Լյեժ քաղաքում մոտ 10 տարի առաջ բնակիչներից մեկը նկար է ձեռք բերել, որը կարող է արժենալ 30 մլն եվրո, հայտնում է The Brussels Times-ը:
Նշվում է, որ տղամարդն այս կերպ ցանկացել է աջակցել մարդուն, ում հետ ծանոթացել էր: Նա Հիսուսի նկարը գնել է 500 եվրոյով: Հետագայում ընկերներից մեկի խորհրդով ձեռք բերած կտավը փորձաքննության է հանձնել: Պարզվել է, որ դրա արժեքը կարող է հասնել 30 մլն եվրոյի, իսկ նկարը Ռեմբրանդի աշխատանքն է: