Ինչպես են շոուները ծանր վիճակի հասցրել Ջիգարխանյանին, եւ որքան գումար է դրանց միջոցով աշխատում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան
Դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն այնքան էլ լավ չի զգում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելու վերաբերյալ աղմուկի եւ դրան նվիրվող հաղորդումների պատճառով։ Դերասանն այլեւս երբեք բեմ չի բարձրանա, հայտարարել է նրա ընկերներից մեկը։ «Նա հիվանդ է։ Այդ հաղորդումները նրան ծանր վիճակի են հասցրել»,- «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում ասել է պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը։
Նրա խոսքով՝ այժմ «Արմեն Ջիգարխանյանի կյանքը մեծապես անցնում է թատրոնում եւ հիվանդանոցում»։ Սակայն ընկերը հավելել է, որ «այլեւս չի կարելի հույս ունենալ, որ դերասանը բեմ կբարձրանա»։ Նա նաեւ պատմել է, որ պատահականորեն վերցրել է ցուցակն ու իմացել, որ հայտնի հեռուաշոուների մասնակիցներին, որոնք «քայքայել են» հայտնի դերասանի առողջությունը, խելահեղ գումարներ են ծախսում։
«Պատահաբար վերցրի ցուցակն ու իմացա, որ Վիտալինային յուրաքանչյուր եթերի համար վճարել են մեկ մլն ռուբլի։ Այդ պատճառով նրա մասին խոսելը պարզապես գարշելի է։ Նա սովորական սանձարձակ կին է, որը եկել է Կիեւից՝ Ջիգարխանյանին խաբելու համար»,- նշել է Ռուդիշետյանը։
Վերջերս համացանցում էր հայտնվել տեսանյութը, որում պատկերված է Ջիգարխանյանի ժամանումը թատրոն։ Ժողովրդական արտիստին նախ օգնում են դուրս գալ մեքենայից, ապա երկու տղամարդ ուղեկցում է նրան։ Միլիոնավոր մարդկանց կուռքը նիհարած ու թույլ տեսք ունի։