Մոսկվայից Հայաստան նոր ավտոբուս են գործարկել
Մոսկվայից Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրում է գործարկվել: Այն կիրականացվի «Օրեխովո» ավտոկայանից ամեն հինգշաբթի եւ կիրակի:
«Մեծահասակների համար ուղեւավարձը կկազմի 3500 ռուբլի, մինչեւ 12 տարեկան երեխաների համար՝ առանձին տեղի տրամադրմամբ (ծննդյան վկայականի բնօրինակի տրմադրման դեպքում) մեծահասկաների ուղեւավարձի արժեքի 50 տոկոսը: Ուղեբեռը արժեքը կկազմի 350 ռուբլի», — հաղորդում է «Մոսգորտրանսի» մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ուղեւորափոխադրումը կիրականացվի «Ֆորսաժ Ավիա» ընկերության կողմից սկսած օգոստոսի 8-ից: Ավտոբուսը Մոսկվայից Երեւան կուղեւորվի 15:30-ին: Տոմսերը կարելի է ձեռք բերել «Մոսգորտրանսի» դրամարկղերում կամ առցանց: