Ինքնասպանություն գործած 16-ամյա աղջիկը վեց մարդու կյանք է փրկել
Բրիտանական Քարդիֆ քաղաքում ինքնասպանություն գործած աղջկա օրգանները փոխպատվաստվել են վեց հիվանդի, հաղորդում է Wales Online կայքը:
Աղջկա մոր խոսքերով, ինքնասպանությունից առաջ 16-ամյա Սքայ Լյուիսը տառապել է ընկճախտով: «Կողքից միշտ թվում էր, թե նա երջանիկ է, բայց ես գիտեի, որ ինչ-որ բան է կատարվում,- պատմել է կինը:- Նա ինձ չէր ասում, քանի որ չէր ցանկանում ինձ հուզել»:
Տաս տարեկան հասակում Սքայն իմացել է օրգանների նվիրատվության մասին և որոշել է, որ մահվան դեպքում իր օրգանները կնվիրաբերի կարիքավորներին:
«Ես հպարտ եմ նրանով: Նա միշտ մտածում էր ուրիշների մասին,- ասում է աղջկա մայրը: – Սքայն այլևս մեզ հետ չէ, բայց նրա կյանքը շարունակվում է առնվազն վեց մարդու մեջ»: