Պենտագոնը հայտարարել է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի ընդհատակյա ցանցի հզորացման մասին
«Իսլամական պետություն» խմբավորումը, որի ոչնչացման մասին Սիրիայում և Իրաքում բազմիցս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին ամիսներին ուժեղացնում և ընդլայնում է այդ երկրներում իր ընդհատակյա ցանցը: Նման եզրակացության է հանգել ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Գլեն Ֆայնն իր՝ «Անխախտ վճռականություն» գործողության ընթացքի մասին զեկույցում, որը ԱՄՆ զինված ուժերը և նրանց դաշնակիցներն արդեն 5 տարի իրականացնում են Մերձավոր Արևելքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եռամսյակի ընթացքում (2019-ի ապրիլ-հուլիս) «Իսլամական պետությունը» շարունակել է տարածքները սեփական ուժերով պահելու մարտավարությունից անցումը Սիրիայում ապստամբական շարժմանը եւ ամրապնդել է իր ապստամբական հնարավորությունները Իրաքում: «Անխախտ վճռականություն» գործողության հրամանատարության տվյալներով՝ ԻՊ-ն իրականացրել է սպանություններ, մահապարտ ահաբեկիչների առեւանգումներ եւ գյուղատնտեսական մշակաբույսերի հրդեհումներ, ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում:
Բացի այդ ԻՊ-ն «վերածնվող բջիջներ» է ստեղծել Սիրիայում եւ ձգտել է ընդլայնել իր հրամանատարական եւ վերահսկիչ կետերը Իրաքում», - նշվում է զեկույցի անոտացիայում:
Փաստաթղթում նշվում է նաեւ, որ ԻՊ-ն վերականգնում է իր ֆինանսական ցանցը: