Ռուսաստանյան լրատվամիջոցները անվանել են երգիչ Միխայիլ Կրուգի սպանության գհործով մեղադրյալի անունը
Երգիչ Միխայիլ Կրուգի տանը կատարվում են հետաքննչական գործողություններորի շրջանակներում Գայլեր հանցախմի վարձու մարդասպան Ալեքսանդր Ագիևին են բերել հանցանքի վայր տվյալ բնակարանը, այս մասին այսօր հաղորդել է Tverigrad.ru կայքը:
Ագիևը ցմահ պատիժ է կրում բազմաթիվ հանցագործությունների համար, որոնք իրագործել է դեռ 1990 ականներից մինչև 2000 թվականը:
Ագիևը երկրորդ մարդն է եղել, ով ներխուժել է Կրուգի բնակարան, նրա հետ եղել է այժմ մահացած Դմիտրի Վեսելովը, գրում է կայքը:
Բացի այդ, Տվեր են բերել մեկ այլ վարձու մարդասպանի, ով ևս ցմահ պատիժ է կրոևւմ: Դա Գայլեր հանցախմբի ղեկավարներից Ալեքսանդր Օսիպովն է: Նա Միխայիլ Կրուգի գործում հանդես է գալիս որպես մարդ, ով սպանել է Վեսելովին, իսկ Վեսելկովը, հիշեցնենք, իր հերթին, իբրև, խոստովանել էր, որ Միխայիլ Կրուգին ինքն է սպանել:
Չի բացառվում, որ Ագիևը, ով այլևս կորցնելու ոչինչ չունի, ինքն է խոստովանել իր մասնակցությունը երգչի մահվան գործում: Վերսկսված քննչական գործողությունները թույլ են տվել Ագիևին որոշ ժամանակով լքել Հատուկ ռեժիմի գաղութը, և գտնվել առավել բարվոք պայմաններում: Բայց չի բացառվում, որ Ագիևի անունն այս գործում որպես նոր մեղադրյալ շոշափվել է Օսիպովի ցուցմունքների շնորհիվ, գրում է կայքը:
Այն մասին, որ Կրուգի տանը հետաքննչական գործողություններ են ընթանում, ասել է երգչի քույրը, բայց չի մանրամասնել :
Հիշեցնենք, որ հայտնի երգիչ Միխայիլ Կրուգին, ով ռուսական շանսոն ոճում բազմաթիվ երգերի հեղինակ էր և կատարող, (իսկական ազգանունը՝ Վորոբյով) սպանել էին սեփական տանը՝ Տվերում՝ 2002 թվականի հունիսի 30-ի լույս հուլիսի մեկի գիշերը: Քոթեջում բացի երգչից գտնվել է նաև նրա տիկինը, զոքանչը և երեխաները: Երկու հանցագործներ բարձրացել են տան երկրորդ հարկ և ծեծի ենթարկել երգչի զոքանչին: Միխայիլը կնոջ հետը եկել է փրկության՝ աղմուկ լսելով, որից հետո հանցագործները կրակել են շանսոնյեին: