Հայկական կրքեր. ՌԴ-ում հայ գործարարը սիրելի կնոջ առևանգման միջոցով որոշել է վերականգնել հարաբերությունները, սակայն ինքը պնդում է, որ առևանգում չի եղել (լուսանկարներ)
Քննիչները քրեական գործ են հարուցել մարդու առևանգման վերաբերյալ ոստիկանություն ներկայացված դիմումից հետո այն մասին, որ Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում առևանգվել է մանկապարտեզի տնօրենը:
Ռուսաստանի Դաշնության ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կնոջը հաջողվել է ազատվել և տուն վերադառնալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի «վ» և «գ» կետերով («Կյանքի և առողջության համար վտանգավոր, զենքի և բռնության կիրառմամբ առևանգում»)», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Քննության վարկածով կնոջն առևանգել է նրա կենակիցը, որը հայաստանցի է: Նա ներխուժել է Յանինո-1 գյուղի նրա տուն և բռնության ու զենքի կիրառմամբ նրան տնից դուրս հանել, մեքենա նստեցրել և տարել՝ պահանջելով շարունակել նրա հետ ապրել: ՔԿ-ում նշել են, որ կնոջը հաջողվել է ազատվել՝ համոզելով առևանգողին:
Ոստիկանություն է դիմել առևանգվածի դուստրը, որը պատմել է, որ իր մորը բռնի ուժով նստեցրել են Cadillac ավտոմքենա և տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունը սկսել է խուզարկությունը:
8 տարի նրան առևանգում եմ, հանուն սիրո Արարատ կբարձրանամ
Գործարար Հայկ Սիմոնյանը սիրելիին՝ Աննային,Cadillac-ով տարել է սրճարան, որպեսզի խոսի նրա հետ: Սակայն կնոջ դուստրը հայտնել է մանկապարտեզների հայտնի ցանցի տնօրենի առևանգման մասին:
«Ես սիրում եմ նրան և նրան կորպորացիա եմ նվիրել», - ասել է ձենարկատերը:
47news-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 5-ի երեկոյան Յանինոյում «Լիմպիկ» մանկապարտեզների ցանցի 44-ամյա տնօրեն Աննա Ամոսովային առևանգել է Վսեվոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղից գործարար Հայկ Սիմոնյանը:
Թղթակցի զանգի ժամանակ օգոստոսի 6-ի ցերեկը Հայկը իր ավտոմքենայով մոտենում էր Վսեվոլոժսկի ոստիկանություն: Բաժին ներկայանալ Հայկին դրդել էր ոչ միայն զանգը, այլև առավոտյան լուրերը: Դրանք պատմում էին Cadillac GMX322 ավոտմեքենայի որոնման մասին, որի մեջ տղամարդը նստեցրել և տարել էր մանկապարտեզի տնօրենին: Նա ճանաչել էր ինքն իրեն:
Գործարարը միանգամից հայտնել էր, որ Աննա Ամոսովան ողջ և առողջ է, գիշերը նա անցկացրել է տանը, իսկ նա նրան խելահեղ սիրահարված է:
«Նրա հետ 8 տարի ապրում եմ և այդքան ժամանակ էլ առևանգում եմ: Դա սեր է, սեր: Ես դրական եմ տրամադրված: Մենք՝ հայերս հանուն սիրո Արարատ լեռ կբարձրանանք», - ասել է Սիմոնյանը:
Նրա բացատրությամբ՝ երեկ երեկոյան իր և Աննայի միջև իսկապես վիճաբանություն է ծագել, և նա որոշել է այն կարգավորել սրճարանում դեմ առ դեմ հանդիպմամբ: Վեճը լուծելով՝ տղամարդը տիկնոջը վերադարձրել է Յանինո: Բայց նախաձեռնություն է դրսևորել մանկապարտեզի տնօրենի 22-ամյա դուստրը՝ Վլադիսլավան, Կուդրովոյում Muzeus ինտերակտիվ սրճարանի կառավարիչը, որը նույնպես մտնում է «Լիմպիկ» խմբի կառուցվածքի մեջ: Նախնական տեղեկություններով՝ նա ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ իր մորն առևանգել է նախկին ընկերը:
Սիմոնյանը խոստովանել է, որ սիրելի կնոջ դստեր հետ իր հարաբերություններն իսկապես հարթ չեն: Երկու տարի առաջ ինքը ստիպված էր «կոպիտ խոսել» նրա ընկերոջ հետ: Դրանից հետո չարություն է առաջացել: Ձեռնարկատերը հայտարարել է, որ հաստատ մտադիր է Աննայի հետ ընտանիք կազմել, դրանից բացի, նա իրենից երեխայի է սպասում:
Տղամարդը հայտարարել է, որ բազմիցս Աննային օգնել է դուրս գալ ծանր վիճակներից, մասնավորապես՝ օգնել է բնակարանային խարդախների հետ կապված հարցում, իսկ «Լիմպիկ» մանկապարտեզների ցանցի սեփականատեր է դարձել իր շնորհիվ:
«Կարելի է ասել, որ «Լիմպիկը» ես եմ ստեղծել սիրելի կնոջ համար: Այնտեղ բոլորը ինձ սիրում են: Դա փաստ է: Չէ՞ որ այն նախկինում եղել է Alex Fitness-ի՝ Ալեքսեյ Կովալյովի ֆիթնես ակումբների ցանցի սեփականությունը: Այնտեղ են նաև Մագինը և Կուլիկովը: Նրանք կորպորացիան ինձ զիջեցին, իսկ ես այն նրան նվիրեցի: Այս մասին և՛ Alex Fitness-ը գիիտի, և՛ «Ստրոյտրեստը», և՛ «Օտդելստրոյը»: Ամեն ինչ սիրելի կնոջ համար եմ անում»,- հայտարարել է Սիմոնյանը:
«ՍՊԱՐԻԿ Ինտերֆաքս» համակարգի տեղեկությունների համաձայն՝ այսօր Աննա Ամոսովան «Լիմպիկ մանկական կորպորացիա» ԲԲԸ-ի և «Լիմպիկ գրուպ» ԲԲԸ-ի միակ սեփականտերն է ու գլխավոր տնօրենը: Նրան է պատկանում նաև կրթական «Մանկության ակադեմիա» ԲԲԸ-ն: Բիզնեսվումենը «Օկերվիլ մանկաբուժական կենտրոն» ԲԲԸ-ի հիմնադիրների թվում է:
Մինչև 2015 թվականը «Լիմպիկ գրուպ» ԲԲԸ-ն 100 տոկոսով պատկանել է Ալեքսեյ Կովալյովին՝ Alex Fitness հոլդինգի նախագահին և հիմնադրին:
Անմիջաբար Հայկ Սիմոնյանին է պատկանում «Մելինա» առևտրային ընկերության կեսը, որը գրանցված է Վսեվորլժսկու շրջանի Սվերդլովի անվան գյուղում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի երեկոյան վսեվոլժսկյան ոստիկանություն է դիմել Յանինոյի 22-ամյա բնակիչը՝ «Լիմպիկ» մանկապարտեզին կից սրճարանի կառավարիչը: Նա հայտնել է, որ իր 44-ամյա մորը, որը մանկապարտեզի տնօրենն է, Cadillac GMX322-ում քաշքշել է նրա նախկին 37-ամյա կենակիցը: