ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել գործողությունների բոլոր տարբերակները՝ Մադուրոյին պաշտոնանկ անելու համար
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ Վենեսուելայի տարածքում կարգավորման հետ կապված, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Վաշինգտոնը կապահովի Վենեսուելայի ժողովրդի՝ մարդասիրական օգնությանը հասանելիությունը։
«ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Մադուրոյի իշխանությանը վերջ դնելու համար»,-ասել է Գրիշեմը։
Նա հավելել է, որ ամերիկյան կողմը կապահովի Վենեսուելայի՝ ժողովրդավարությանն անցումը։