Զավեշտալի դեպք. Գերմանիայում միգրանտը կծել է ոստիկանին և ծառայողական շանը
Գերմանիայի Ռոտվայլ քաղաքի առնվազն 3 աշխատակից վիրավորվել է փախստականին ձերբակալելու ժամանակ:
Նա իրեն ագրեսիվ է պահել, ինչով էլ գրավել է իրավապհների ուշադրությունը:
Ականատեսները պնդել են, որ նրա մոտ դանակ է եղել եւ նա հարձակվել է այցելուներից մեկի վրա:
Սակայն միգրանտը չի օգտագործել սառը զենք, այլ ատամներն է գործի դրել՝ կծելով տուժողին:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ի երեկոյան փառատոնի ժամանակ:
Ոստիկանները կանգնեցրել են 28-ամյա իրավախախտին եւ նրա 22-ամյա ուղեկցուհուն: Խուզարկության ժամանակ տղամարդու մոտ իսկապես դանակ են գտել, հաղորդում է Die Stuttgarter Zeitung-ը:
Երբ տղամարդը գիտակցել է, թե ինչով նրա համար կավարտվի ոստիկանության աշխատակցիների հետ շփումը, նա փախուստի է դիմել: Նրա հետեւից վազել է ծառայողական շունը, որը շփոթության մեջ է գցել նրան: Սակայն հանցագործն անսպասելի մի քանի անգամ կծել է կենդանուն: Այնուհետ նույն կերպ վարվել է նրան հասած ոստիկանության աշխատակցուհու հետ:
Եւս երկու ոստիկանի նա թեթեւ վնասվածք է պատճառել:
Արդյունքում նա տեղափոխվել է բանտ: Ոստիկանությունում կասկածում են, որ տղամարդը հարբած է եղել: Դա հաստատելու համար, նրանից եւ աղջկանից արյան նմուշներ են վերցրել: Դրանք դեռ պետք է գնահատել: