Բեթհովենի նամակն իր «Անմահ սիրելիին»
Իմ հրեշտակ,իմ կյանք,իմ երկրորդ «Ես», այսօր գրում եմ քեզ ընդամենը մի քանի բառ, և այն էլ մատիտով (քեզ պատկանող) պետք է վաղվանից բնակարան ման գամ ինձ համար:Ժամանակի անօգուտ վատնում են այս բոլոր իրերը: Ինչի՞ համար է այսքան խորը տխրությունը անխուսափելիությունից առաջ: Արդյոք կարո՞ղ է սերը գոյատևել առանց զոհողությունների, առանց անձնուրացության: Արդյոք դու կարո՞ղ ես անել այնպես, որ ամբողջովին պատկանեմ ես քեզ, դու' ինձ: Աստվա՜ծ իմ: Նայի՛ր հրաշալի բնությանը և հնազանդվիր անխուսափելիին: Սերը պահանջում է ամեն ինչ և նա դրա իրավունքը ունի: Ես զգում եմ այդ առումով նույնը, ինչ որ դու: Ուղղակի դու շատ հեշտ մոռանում ես այն մասին, որ ես պետք է ապրեմ երկուսի փոխարեն' քո փոխարեն և իմ փոխարեն: Եթե մենք բոլորովին միաձուլվեինք' մենք չէինք տառապի՝ ոչ դու, ոչ ես...
Մենք, հավանական է, շուտով կհանդիպենք և այսօր ես քեզ չեմ վերապատմի իմ ենթադրությունները կյանքիս հետ կապված: Եթե մեր սրտերը բաբախեին միասին, հավանակն է, որ դրանք չէին գտնվի իմ գլխում: Հոգիս հեղեղված է այն ամենով, ինչը կցանկանայի ասել քեզ: Ա՜խ, լինում են այնպիսի րոպեներ, երբ ինձ թվում է, որ մեր լեզուն անզոր է: Ուրախացիր, եղիր առաջվա նման իմ անփոփոխ, միակ գանձը, ինչպես որ ես քոնն եմ: Իսկ մնացածի մասին, որ մեզ հետ եղել է և լինելու է, թող աստվածները հոգան:
Քո հավատարիմ
Լյուդվիգ