Մեքսիկայում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիային Թրամփի տեսքով խրտվիլակ են այրել. Ցուցարարների ձերբակալությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել
Երկուշաբթի Մեխիկոյում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բողոքի ակցիային մասնակիցներն այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկերող պապյե մաշեից ֆիգուրը: Այսպիսով ակտիվիստներն իրենց բողոքն են արտահայտել օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությանը, հաղորդում է Televisa-ն:
Ոստիկանության խիստ վերահսկողությամբ կազմակերպված ակցիային մասնակցել է 20-ից քիչ մարդ: Նրանք ԱՄՆ իշխանություններից պահանջել են ապահովել միգրանտների անվտանգությունը և վերջ դնել ատելություն բորբոքող հռետորաբանությանը: Ցուցարարների ձերբակալությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Հիշեցնենք, որ Operativ րատվականը հաղորդել էր, թե Տեխասի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով 20 մարդ էր զոհվել:
Մանրամասները ներկայացված էին նաև տեսանյութում: Cielo Vista առևտրի կենտրոնի տարածքում գտնվող Walmart խանութում հրաձգությունն իրականացրել էր 21-ամյա տղամարդ:
Զոհվել էր 22 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել: Հարձակվողին ոստիկանությունը ձերբակալել է: Ողբերգության զոհ են դարձել 7 մեքսիկացի, եւս 6-ը վիրավորվել է: Լատինաամերիկյան երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: