Ինչպես է ռուսական շոու-բիզնեսը կապված մաֆիայի հետ (լուսանկարներ)
Մերձմոսկովյան «Դյուշես» ռեստորանում ոստիկանները ցրել են քրեական հեղինակությունների հավաքույթը։ Ձերբակալել են մոտ 30 կովկասցու, այդ թվում Իրաքլի Ուսոյանին՝ սպանված օրենքով գող Դեդ Հասանի թոռանը եւ սլավոնական հանցավոր աշխարհի առաջնորդ Օլեգ Մեդվեդեւին (Շիշկան)։ Երկուսն էլ հայտնի են որպես ռուսական էստրադայի մեկենասներ եւ վաղեմի հովանավորներ։ Ի զարմանս իրավապահ մարմինների, ի պաշտպանություն Շիշկանի եւ նրա «կոլեգաների», խոսել են տասնյակ ժողովրդական եւ վաստակավոր արտիստներ, գրում է «Экспресс газета»-ն։
Գրեթե բոլոր ռուս աստղերը ջերմ հարաբերություններ ունեն մաֆիայի հետ, հայտնում է հրատարակությունը՝ նշելով, որ հայտնիները հաճախ են մասնակցում քրեական հեղինակությունների երեկույթներին։
Գրեթե բոլոր ռուս աստղերը ջերմ հարաբերություններ ունեն մաֆիայի հետ, հայտնում է հրատարակությունը՝ նշելով, որ հայտնիները հաճախ են մասնակցում քրեական հեղինակությունների երեկույթներին։
Վաղուց լուրեր են պտտվում Գրիգորի Լեպսի եւ քրեական աշխարհի ամուր կապի մասին։ «Հենց այդ պատճառով 2013թ.-ին ԱՄՆ-ի իշխանությունները նրան ներառել են «սեւ ցուցակում»»,- հիշեցնում է հրատարակությունը՝ նշելով, որ ժամանակին ԱՄՆ մուտքն արգելվել է նաեւ Իոսիֆ Կոբզոնին։ Պատճառը նույնն է՝ կասկածները մաֆիայի հետ նրա կապի վերաբերյալ։
Ամերիկյան իշխանությունները պնդում էին, որ որ երգիչը հեղինակություն Անզոր Կիկալիշվիլիի գործընկերն է եղել։ Մաֆիայի ընկերների շարքում են եղել նաեւ Նիկոլայ Բասկովը (նա անձամբ է խոստովանել), Վլադիմիր Վինոկուրը, Լեւ Լեշչենկոն, Դմիտրի Նագիեւը, Լարիսա Դոլինան, Դիմա Բիլանը, Ալլա Պուգաչովան եւ այլք։ «Կան երաժիշտներ, որոնք իրենց կարիերայի համար բացառապես պարտական են մաֆիայի հետ ընկերությանն ու նրա գումարին»,- գրում է «ЭГ»-ն։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Экспресс газета, Прайм Крайм, Итар-Тасс