Թրամփը հրաման է ստորագրել Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ իրավազորության շրջանակում Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման մասին՝ այդ ցուցակում ներառելով երկրի Կենտրոնականը բանկն ու PDVSA պետական նավթային ընկերությունը, նշված է երեքշաբթի Սպիտակ տան տարածած փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վենեսուելայի իշխանությունների ամբողջ սեփականությունը կամ սեփականության մեջ բաժինը, որը գտնվում է ԱՄՆ-ում կամ հետագայում կհայտնվի ԱՄՆ-ում, կամ համարվում է կամ հետագայում կլինի Միացյալ Նահանգներից ցանկացածի (ֆիզիկական կամ իրավաբանական անձ – խմբ.) սեփականություն կամ նրա վերահսկողության տակ, արգելափակվում են»,- նշված է փաստաթղթում:
Հրամանի մեջ «Վենեսուելայի իշխանությունների» տակ նկատի է առնվում «պետությունը եւ Վենեսուելայի կառավարությունը, ցանկացած քաղաքական ստորաբաժանում, գերատեսչություն կամ դրանց կառուցվածքներ, ներառյալ Վենեսուելայի Կենտրոնական բանկը եւ PDVSA-ն»:
Ակտիվների արգելափակումը ուժի մեջ է մտնում օգոստոսի 5-ից:
Հունվարի 28-ին ԱՄՆ-ն հայտարարել էր Վենեսուելայի PDVSA ազգային նավթագազային ընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ արգելափակելով ընկերության 7 մլրդ դոլարի ակտիվները եւ իր իրավազորության շրջանակում ընկերության շահերը, ինչպես նաեւ արգելել էր նրա հետ գործարքները: Սպիտակ տան տվյալներով՝ եւս 11 մլրդ դոլար կկազմեն նավթի մատակարարումներում կորուստները: