Մեծ Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի հետ համատեղ զսպել Իրանին
Մեծ Բրիտանիայի ծովային ստորաբաժանումները միացել են ԱՄՆ-ի միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցը հսկելու համար՝ այդ ջրային տարածքում անվտանգ նավագնացություն ապահովելու նպատակով։
«Թագավորական նավատորմը կհամագործակցի ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ՝ Հորմուզի նեղուցում առևտրական նավերի անվտանգությունն ապահովելու համար»,-ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Նշվում է, որ Լոնդոնն այդ քայլին դիմել է վերջին 4 ամսում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, ներառյալ՝ բրիտանական լցանավի կալանումը։ Դա վկայում է կոմերցիոն նավագնացության համար աճող սպառնալիքի մասին։