ԱՄՆ-ում քաղաքական գործիչներին ռումբեր ուղարկողը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ամերիկացի Սիզար Սեյոքը, որը փոստով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հակառակորդներին ռումբեր է ուղարկել, 20 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է The Washington Post-ը։
Ինքնաշեն պայթուցիկներով ծանրոցներն ուղարկվել են մի քանի ամերիկացի քաղաքական գործիչների, ներառյալ՝ ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնին և Բարաք Օբամային։
Ռումբեր ուղարկելոի գործով ձերբակալված է Ֆլորիդա նահանգի 56-ամյա բնակիչը։