Թրամփն արգելափակել է ԱՄՆ-ում Վենեսուելայի սեփականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանությունների սեփականությունն արգելափակելու մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։
Ցուցակում ներառվել է Վենեսուելայի Կենտրոնական բանկը, ինչպես նաև PDVSA պետական նավթային ընկերությունը։
Սահմանափակումները տարածվում են Վենեսուելայի իշխանությունների մասնաբաժնի և մասնաբաժնի վրա առհասարակ։ ԱՄՆ-ի վերահսկողության ներքո գտնվելով՝ դրանք կդառնան Վաշինգտոնի սեփականությունը կամ կպատկանեն ԱՄՆ-ից ցանկացած անձի։
«Վենեսուելայի իշխանություններ ասելով՝ հասկանալի է, որ խոսքը Վենեսուելայի կառավարության և պետության, ցանկացած քաղաքական ստորաբաժանման, գերատեսչության կամ կառույցի մասին է»,-ասվում է հայտարարությունում։