Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին. Վիկտոր Համբարձումյան
Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի:
...Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:
Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին: