Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ից նորությունների ֆոնին Չինաստանին մեղադրել է արժույթի փոխարժեքի մանիպուլյացիայի մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ից նորությունների ֆոնին Չինաստանին մեղադրել է արժույթի փոխարժեքի մանիպուլյացիայի մեջ: Այս մասին նախագահը գրել է Twitter-ում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Չինաստանն իր արժույթի արժեքն իջեցրել է գրեթե պատմական նվազագույնին: Սա կոչվում է «արժույթի մանիպուլյացիա»: Լսո՞ւմ եք Դաշնային պահուստային համակարգ: Սա լուրջ խախտում է, որը ժամանակի ընթացքում զգալիորեն կթուլացնի Չինաստանը» - գրում է Թրամփը:
Երկուշաբթի Չինաստանի Կենտրոնական բանկը չինական ապրանքների համար նոր բարձր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման ֆոնին անցած տարվա դեկտեմբերից հետո յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասցրել է նվազագույնի: Այս պահի դրությամբ միջին փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի դիմաց կազմում է 6.9225, մինչդեռ անցյալ ուրբաթ փոխարժեքը կազմել է 6.8996:
ԱՄՆ հետ շարունակվող առեւտրային պատերազմի ֆոնին տարեսկզբից չինական արժույթի փոխարժեքը զգալիորեն նվազել է: Կենտրոնական բանկը հավաստիացրել է, որ կպահպանի փոխարժեքը ռացիոնալ և կայուն մակարդակում: Երկրի իշխանությունները, այդ թվում Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը, բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում յուանի փոխարժեքը վերածել առևտրային վեճի արձագանքման գործիքի: