Երևան-Սևան մայրուղում Շշի Մելոյի հանդեպ կատարված մահափորձի գոործով երեք անձի մեղադրանք առաջադրվեց
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով երեք անձի մեղադրանք առաջադրվեց: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երեքի ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1974թ., մյուս երկուսը Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1963 և 1966թթ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դեպքին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց շրջանակը, նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:
Այս թեայով ընթերցեք նաև՝
«ՇՇի Մելոյի» նկատմամբ սպանության փորձ կատարած անձանց ինքնությունը դեռ գաղտնի է պահվում :
«Շշի Մելոյի» թիկնապահը բերման է ենթարկվել․ նա Range-ով փախուստի էր դիմել :
«Շշի Մելոյի» թիկնապահը մեքենան վարել է ոստիկանի ուղղությամբ․ նոր մանրամասներ նրա ձերբակալությունից :
Երևան-Սևան ճանապարհին՝ կամրջի տակ տեղադրված պայթուցիկը հեռակառավարվել է:
Ձերբակալվել է Շշի Մելոյի եղբայրը :
«Շշի Մելոյի» ձերբակալված եղբայրն ազատ է արձակվել :
«Շշի Մելոյի» եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ :