Հայ ուսանողը այրվող տնից փրկել է հաշմանդամ կնոջը (լուսանկարներ)
Ռոստովի մարզում 18-ամյա ուսանող Հովսեփ Գրիգորյանը այրվող տնից փրկել է Կամենսկ Շախտինսկի քաղաքի բնակչուհուն:
«Օգոստոսի 1-ին՝ 08:04-ին, Կամենսկ Շախտինսկիում սեփական տանը հրդեհ է բռնկվել: Այրվել է տան տանիքը: Հովսեփ Գրիգորյանը մոտակայքում լինելով եւ տեսնելով կրակը, առանց մտածելու նետվել է այրվող տան մեջ», — հաղորդում է ՌԴ Ռոստովի մարզի ԱԻՆ-ի Գլխավոր ծառայության մամուլի ծառայությունը:
Հայտնվելով այրվող տանը՝ Գրիգորյանը հայտնաբերել է հաշմանդամ կնոջ եւ առանց շփոթվելու նրան դուրս հանել: Օգնության հասած Հովսեփյանի ընկերը նրա հետեւից դուրս է հանել հաշմանդամի սայլակը:
«Ես այդ պահին իսկապես չէի մտածում վտանգի մասին, բայց եթե նման բան էլի էլիներ, նորից, առանց մտածելու, կնետվեի կրակի մեջ: Կարծում եմ, իմ փոխարեն յուրաքանչյուրն այդպես կվարվեր», — «Կոմսոմոլսկայա պրավդա-Ռոստով» հրատարակությանն ասել է Գրիգորյանը:
Փողոցում գտնվող ականատեսները հրշեջ ծառայություն են կանչել: Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը եւ շնորհակալություն հայտնել երիտասարդ հային անձնազոհության համար: