«Մանչեսթեր Յունայթեդը» Հարի Մագուայրին դարձրեց ամենաթանկ պաշտպանը պատմության մեջ (Լուսանկար)
«Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթեր Սիթիից» ձեռք բերեց պաշտպան Հարի Մագուայրին։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը Անգլիայի հավաքականի 26-ամյա խաղացողի հետ կնքեց վեց տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
BBC-ն հայտնում է, որ տրանսֆերի արժեքը 80 միլիոն ֆունտ ստերլինգ է, ինչի շնորհիվ Մագուայրը դարձավ ամենաթանկ պաշտպանը պատմության մեջ։
Նա գերազանցեց հոլանդացի Վիրջիլ վան Դեյկին, որի համար «Լիվերպուլը» 2018թ․ հունվարին «Սաութհեմփթոնին» վճարել էր 75 միլիոն ֆունտ ստերլինգ։