Հասարակական մոնիտորինգի խմբի անդամների հետ տեղի ունեցավ հերթական հանդիպում-քննարկումը (լուսանկարներ)
2019թ. օգոստոսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ Քննչական կոմիտեում տեղի ունեցավ հերթական հանդիպում-քննարկումը՝ հասարակական
մոնիտորինգի խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով
նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիտորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին: