Իննա Խոջամիրյանի լուսանկարը Գյումրիից (Լուսանկարներ)
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Շիրակի մարզում։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Իննան սեւ զգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի բարձրակրունկների հետ։ Դերասանուհին գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ նշել, որ կադրն արվել է Գյումրիում։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն բլուզ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերն ու վզնոցը։ Դերասանուհին նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել, իսկ նրանցից մեկը գրել էր. «Գեղեցկուհի։ Մազերի այս գույնը շատ է սազում քեզ։ Ներդաշնակ ու գեղեցիկ»։