Փայլանը Վահագն Տատրյանի մահվան հետ կապված գրառում է կատարել
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնի հայ ցեղասպանագետ Վահագն Տատրյանի մահվան հետ կապված Twitter–ի իր էջում գրառում է կատարել։
Կարո Փայլանը գրել է. Ստամբուլում ծնված եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատանքներով հայտնի Վահագն Տատրյանը մահացել է։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա գրքերը, որոնք Թուրքիայում էին տպագրվել, կարեւոր դեր ունեցան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Աստված հոգին լուսավորի։
Նշենք, որ Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։ Հատկապես արժեքավոր են «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։