Շնորհավորում ենք. Շառլ Ազնավուրի թոռնիկը մեկ տարեկան է
Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, հարցազրույցներից մեկի ընթացքում պատմել էր, որ որդուն անվանել է նախապապերի պատվին. փոքրիկի անունը Միսակ է։
Փոքրիկը մեկ տարեկան է դարձել, եւ Նիկոլյայի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը, Instagram-յան էջում հրապարակել է փոքրիկի լուսանկարը։ «Շնորհավորում ենք մեր որդուն՝ Միսակին, նա մեկ տարեկան է»,- լուսանկարը մակագրել է նա։
Հիշեցնենք՝ Քրիստինա Սարկիսյանը ծնվել է Երեւանում։ Նա 33 տարեկան է։ Նա «Ազնավուր» ֆոնդի գործադիր տնօրենն է։ Նա եւ Նիկոլյան չորս երեխա ունեն։