Թրամփը հանձնարարել է ԱՄՆ դրոշներն իջեցնել երկրում հրաձգությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ դրոշներն իջեցնել՝ կապված երկրի մի շարք նահանգներում հրաձգությունների հետ, հայտնում է CNN-ն:
Նշվում է, որ Սպիտակ տանը, ինչպես նաև բոլոր հանրայն շենքերում, զինվորական դիտակետերում և արտասահմանում տեղակայված օբյեկտներում դրոշները կիսով չափ կիջեցվեն մինչև հինգշաբթի՝ օգոստոսի 8-ը:
Դրանից բացի, Պետության ղեկավարը նշել է, որ կիսում է հրաձգության հետևանքով բոլոր տուժածների ցավը և այդ միջադեպերն անվանել է վախկոտության դրսևորում:
Վերջին օրերին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել զանգվածային հրաձգության 2 միջադեպ: Առաջինը Տեխասում, որի հետևանքով զոհվել էր 20 մարդ, 20-ը վիրավորվել էր: Այնուհետև մեկ այլ տղամարդ կրակոցներ էր կատարել Օհայո նահանգում, որի հետևանքով 9 մարդ էր զոհվել և 27-ը՝ տուժել:
Հիշեցնենք, անցած օրերին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել զանգվածային հրաձգության միանգամից երեք դեպք: Operativ լրատվականը հայտնել էր, որ նախ՝ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում Walmart առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով զոհվել էր 20 մարդ, 26-ը՝ վիրավորվել:
Հրաձիգը ձերբակալված է. նա 21-ամյա ամերիկացի Պատրիկ Կրուզիոսն է: Մինչև հարձակումը նա Twitter-ում մանիֆեստ էր հրապարակել, որում աջակցություն էր հայտնել մարտին Նոր Զելանդիայի մզկիթում իրագործված ահաբեկչական հարձակմանը և հայտարարել, որ ներգաղթյալների պատճառով տուժում է ԱՄՆ մշակույթը եւ տնտեսությունը: