Հայտնաբերվել են դեյթոնյան հրաձիգի քրոջ և նրա զուգընկերոջ մարմինները
Զոհվածների շրջանում հայտնաբերվել են Դեյթոնում զանգվածային հրաձգության կասկածյալի և նրա ընկերոջ մարմինները, հաղորդել է NBC հեռուստալիքը թվիթերյան իր էջում՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Նշվում է, որ նրանք երկուսն էլ սպանվել էին կրակոցների հետևանքով։
Ավելի վաղ՝ տեղական ժամանակով 01:07-ին, զրահապատ բաճկոնով անհայտ անձը կրակել էր մարդկանց ուղղությամբ Դեյթոն քաղաքի Օրեգոնի շրջանում։
Տարբեր ԶԼՄ-ների տվյալներով՝ հրաձգության հետևանքով սպանվել է 9 կամ 10 մարդ, վիրավորվել՝ 26 մարդ։ Կասկածյալը սպանվել է ոստիկանների կողմից։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ հրաձգություն է տեղի ունեցել Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում․ զոհվել է առնվազն 10 մարդ:
Հրաձիգը Բելբրուք քաղաքի 24-ամյա բնակիչ Քոնոր Բեթսն էր։