Ֆլորիդայում չամուսնացած կանանց արգելվում է լոգանք ընդունել մերկ վիճակում. անհեթեթ օրենքներ կնոջ մասին
Օհայո նահանգում կնոջը արգելված է մերկանալ տղամարդու լուսանկարի առաջ:
Կենտուկի նահանգում ոչ մի կին չի կարող հայտնվել փողոցում լողազգեստով, եթե նրան չեն ուղեկցում երկու ոստիկան կամ էլ, եթե նա զինված չէ բահով: Սակայն, այս օրենքը վերաբերում է այն կանանց, ովքեր կշռում են 40 կիլոգրամից ցածր, կամ 90 կիլոգրամից բարձր:
Ֆլորիդայում չամուսնացած կանայք կիրակի օրերին իրավունք չունեն թռչել պարաշյուտով։
Նույն նահանգում արգելվում է երգել լողազգեստով, երթևեկել առանց համարանիշի ավտոտախտակով (սքեյթբորդ) և, ուշադրություն, լոգանք ընդունել մերկ վիճակում։
Նախորդ տարվա կեսերին Աֆրիկյան Սվազիլենդի թագավորության ոստիկանությունն արգելել է կանանց մինի կիսաշրջազգեստ և գոտկատեղը ցածր ջինսեր հագնել: Ըստ օրինապահների' նման հագուստը կարող է տղամարդկանց դրդել բռնաբարության: Օրենքն ընդունվել է այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ Սվազիլենդի կանայք ցույց են կազմակերպել' պահանջելով պաշտպանել իրենց բռնաբարողներից, որոնց թիվն Աֆրիկայում բավական մեծ է: