Օհայոյի դրոշները կիջեցվեն՝ ի հիշատակ Դեյթոնի հրաձգության զոհերի
Ամերիկյան Օհայո նահանգի դրոշները կիջեցվեն՝ ի հիշատակ Դեյթոն քաղաքում սարսափելի հրաձգության զոհերի։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է նահանգապետ Մայք Դեուայնը։
«Ես գովաբանում եմ Դեյթոնի ոստիկաններին եւ մյուսներին, որոնք առաջինն են արձագանքել, իրենց խիզախության եւ արագ արձագանքման համար կյանքեր փրկելու եւ այդ ողբերգությանը վերջ տալու առումով։ Ես հանձնարարել են, որ Օհայոյում դրոշները մնան կիսով չափ իջեցված՝ ի հիշատակ զոհերի, որոնք զրկվել են կյանքից առավոտյան»,-գրել է Դեուայնը։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ տեղական ժամանակով 01:07-ին, զրահապատ բաճկոնով անհայտ անձը կրակել էր մարդկանց ուղղությամբ Դեյթոն քաղաքի Օրեգոնի շրջանում։
Տարբեր ԶԼՄ-ների տվյալներով՝ հրաձգության հետեւանքով սպանվել է 9 կամ 10 մարդ, վիրավորվել՝ 26 մարդ։ Կասկածյալը սպանվել է ոստիկանների կողմից։