50-ամյա Ջենիֆեր Լոպեսի երիտասարդ տեսքի 9 գաղտնիքները (Լուսանկարներ)
Օրերս հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը տոնեց իր կեսդարյա հոբելյանը։ Չնայած տարիքին՝ նա հրաշալի տեսք ունի։ life.ru-ն ներկայացնում է աստղի երիտասարդ տեսքի 9 գաղտնիքները։
Ոչ մի հանգիստ․ Ջեյ Լոն մարզվում է շաբաթական 3-4 անգամ։ Պարապմունքներն անց են կացվում առավոտյան։
Ոչ մի ալկոհոլ, ծխախոտ և կոֆեին․ երգչուհին իսպառ հրաժարվել է դրանցից։
Գլիկոլաթթու․ այս նյութը շատ օգտակար է մաշկի խնամքի համար։
Ոչ մի դիմահարդարում գիշերները․ քնելիս միայն դեմքի սնուցող քսուք օգտագործել։
Խուսափել արևի ճառագայթներից, պաշտպանիչ քսուք օգտագործել։
Մեդիտացիա․ 2015թ․-ից սկսած՝ երգչուհին զբաղվում է նաև մեդտացիայով։
Առողջ քուն․ քչերն են, ըստ երգչուհու, կարողանում ճիշտ քնել։
Շատ քանակությամբ ջուր խմեք, հատկապես մարզումներից առաջ։
Բանջարեղեն կերեք։