Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ է կործանվել
Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կործանվել է հարավային Բուշիր նահանգում՝ Տանգեստանի շրջանում, հաղորդում է իրանյան Mehr գործակալությունը։
Տանգեստանի նահանգապետ Աբդոլ Հուսեյն Ռաֆիփուրի հաղորդմամբ, ինքնաթիռը կործանվել է տեղական ժամանակով 12:30-ին տեխնիկական խնդիրների հետեւանքով։
Ինքնաթիռի օդաչուները չեն տուժել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։