Բախումներ ոստիկանության հետ Ֆրանսիայում երաժշտական փառատոնի մասնակցի մահվան հետևանքով
Ֆրանսիայի Նանտ քաղաքում երաժշտական փառատոնի ընթացքում ոստիկանության գործողությունների ժամանակ երիտասարդ տղամարդու մահը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների, հաղորդում է DW-ը։
Շաբաթ՝ օգոստոսի 3-ին, հարյուրավոր մարդիկ մասնակցել են քայլերթին՝ գնալով դեպի ոստիկանության բաժանմունք։ Իրավապահները հայտնել են 1700 ցուցարարների մասին։
Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ եւ ջրցաններ, երբ ցուցարարները սկսել են կառուցել բարիկադներ ու կոտրել պատուհանները։ Տուժել է ոստիկանության մեկ աշխատակից եւ մեկ ցուցարար։ Բացի այդ, 42 մարդ բերման է ենթարկվել բռնություն ենթադրող գործողությունների եւ զենք կրելու համար։
24-ամյա Սթիվ Կանիսոյի մարմինը հայտնաբերվել էր հուլիսի 29-ին հունիսի 22-ին տեխնո երաժշտության փառատոնի անցկացման վայրի մերձակայքում։ Այդտեղ նրան տեսել էին վերջին անգամ։ Հունիսի 22-ի գիշերը ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ մասնակիցներին ցրելու համար․նրանցից մի քանիսը հայտնվել էին գետում ոստիկանությունից փախուստի դիմելու ընթացքում։
Օգոստոսի 3-ին Նանտում անցկացվել էր ակցիա ի հիշատակ զոհված երիտասարդ տղամարդու։ Այդօրինակ միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ ֆրանսիական այլ քաղաքներում։ Այսպես, Փարիզում Կանիսոյի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ։ Հիշատակման որոշ ակցիաները կազմակերպել է «դեղին բաճկոնավորների» շարժումը։