Կամո Հովհաննիսյանի և Մարկոս Պիզելիի ջերմ ողջագուրանքը (լուսանկարներ)
Հայաստանի հավաքականի խաղացողներ, «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին և «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 21-րդ տուրի խաղից առաջ ջերմորեն ողջունել են միմյանց։
Տևական դադարից հետո Պիզելին վերադարձավ խաղադաշտ։ Նա փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին և դարձել գոլային փոխանցման հեղինակ։ «Ակտոբեն» պարտություն էր կրել 1։2 հաշվով։
«Պատրաստ եմ օգնել «Ակտոբեին» առաջիկա հանդիպումներում և Հայաստանի հավաքականին սեպտեմբերին կայանալիք Եվրո-2020-ին ընտրական խաղերում»,- ասել էր Պիզելին։
Հիշեցնենք, որ Պիզելին ծնկի ծանր վնասվածք էր ստացել 2018թ․ հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում։ Հայաստանի հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի թիմին, Պիզելին դարձել էր գոլի հեղինակ։