Ավստրալիան զգուշորեն ուսումնասիրում է Իրանին հակազդելու ԱՄՆ-ի խնդրանքը
Ավստրալիան զգուշորեն մտածում է Միացյալ Նահանգների խնդրանքը Հորմուզի նեղուցում ծովային առեւտրի անվտանգությունն ապահովելու համար Իրանին հակազդելու մասին հարցի շուրջ, հաղորդում է AFP։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն խնդրել է Ավստրալիային միանալ Ամերիկային նավթափոխադրումներն ապահովող կարեւորագույն ծովային ուղիներից մեկում առեւտրի անվտանգությունն ապահովելու համար։
Կիրակի Պոմպեոն եւ ԱՄՆ-ի Պաշտպանության նորընտիր նախարար Մարկ Էսփերը հանդիպել են Ավստրալիայի ԱԳՆ Մարիզա Փեյնի ու երկրի Պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսի հետ Սիդնեյում։
«Մենք հույս ունենք, որ Ավստրալիան կդառնա մեր գործընկերը մեր օրերում միջազգային քաղաքականության մեջ ամենահրատապ մարտահրավերների շրջանակում, ինչպիսիք են Սիրիայում կայունության ապահովման շուրջ ջանքերը, ահաբեկչությունից Աֆղանստանի ազատագրումն ու Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության նկատմամբ Իրանի Իսլաական Հանրապետության՝ չհրահրված հարձակումների դեմ հակազդումը»,-հայտարարել է Պոմպեոն լրագրողներին։
Իր հերթին Ռեյնոլդսն ասել է, որ Ավստրալիայի կայացրած որոշումը հիմնված կլինի երկրի ինքնիշխան շահերի վրա։
«Մենք խորը մտահոգություն ունենք տարածաշրջանում լարվածության աճի վերաբերյալ եւ դատապարտում ենք Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումները։ Միացյալ Նահանգների խնդրանքը շատ լուրջ է եւ բավականին բարդ։ Այդ իսկ պատճառով մենք լրջորեն քննարկում ենք այդ խնդրանքը։ Որոշումը դեռեւս ընդունված չէ»,-հայտարարել է նախարարը։