Армения տաղավարը ВДНХ-ի վրա, որը 50 տարով և սիմվոլիկ տարեկան 1 ռուբլի վարձավճարով Մոսկվայի կառավարությունը հանձնել է Հայասատանի Հանրապետությանը, իր նպատակին չի ծառայում
Սամսոն Գրիգորյան օգտատերը Facebook-ի իր էջում գրել է.
«Армения տաղավարն է ВДНХ-ի վրա, որը 50 տարով և սիմվոլիկ տարեկան 1 ռուբլի վարձավճարով Մոսկվայի կառավարությունը հանձնել է Հայասատանի Հանրապետությանը, որպես հայկական արտադրանքի և հայկական մշակույթի տարածման կենտրոն Ռուսաստանում։
Ավելի քան 8 տարի է օգտագործվում է ինչ-որ Արմիմպորտ ընկերության կողմից, փաստացի դառնալով շուկա և ահռելի եկամուտներ ապահովող օբյեկտ։
Կարող էր դառնալ իսկապես հայկական մշակույթի կենտրոն և մեր արտադրողներին այնքան հարկավոր հնարավորություն տար մեր արտադրանքը ԵԱՏՄ երկրներում ավելի լուրջ տարածելուն։ Ասենք ամեն ամիս տաղավարները անվճար տրվեին նոր ընկերությունների, կազմակերպվեին հայկական արտադրանքի մեծ ցուցահանդեսներ և մեծ գնորդներ ներգրավվեին։
Բայց դե <<սրտացավ>> հհկ-ականները որոշել են մեկի անձնական դուքյանը դարձնել։
Ռուսաստանում ՀՀ դեսպանը հիմա փորձում է վերադարձնել տարածքը Հայասատանի Հանրապետությանը, ինչպես հասկացա, գործը բավականին դանդաղ է առաջ ընթանում, դե իհարկե յուղոտ պատառը հեշտ չեն հանձնելու, միլիոնավոր դոլլարների եկամուտը հենց այնպես ձեռքներից բաց չեն թողնելու»։