Թրամփը խրախուսում է Լոնդոնի քաղաքապետին ուղղված ռասիստական հայտարարությունները․ Independent
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խրախուսել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Հանին ուղղված ռասիստական հայտարարությունները, գրում է Independent. –ը։
ԱՄՆ-ի նախագահը հրապարակել է բրիտանացի ծայրահեղ աջ ակտիվիստ Քեթի Հոփքինսի թվիթերյան գրառումը, որում կինը քննադատել է Լոնդոնի քաղաքապետի վիրավորական հայտարարությունները՝ կապված բրիտանական մայրաքաղաքում սառը զենքի կիրառմամբ սպանությունների հետ։
«Լոնդոնի քաղաքապետը դեռ երբեք այդքան «հայտնի» չի եղել։ Նրա վարկանիշն անկում է ապրում, քանի որ մենք այն քաղաքն ենք, որում տեղի են ունենում դանակահարությամբ հանցագործություններ․ Լոնդոնն ավելիին է արժանի։ Հեռացրեք Հանին»,-այս շաբաթ գրել է Հոփքինսն իր թվիթերյան էջում։
Նա նաեւ տեղադրել է հոդվածը, որում գրված է, որ այժմ Հանի՝ որպես քաղաքապետի վարկանիշն ամենացածր մակարդակում է, քան երբեւէ։
ԱՄՆ-ի նախագահի եւ Լոնդոնի քաղաքապետի միջեւ հակազդությունը շարունակվում է երկար տարիների ընթացքում։
Թրամփն անվանում է Հանին «անհաջողակ, որը կատարել է սարսափելի աշխատանք Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում», իսկ Սադիք Հանը մշտապես ծաղրում է ԱՄՆ-ի նախագահին։
Բացի այդ, ավելի վաղ նա ելույթ էր ունեցել Մեծ Բրիտանիա Թրամփի պետական այցի շրջանակում կազմակերպված ճոխ ընդունելության դեմ՝ կտրականապես հրաժարվելով մասնակցել դրան։