9 օր քաղցից հետո մանկահասակ երեխաները մահացել էին. Մայրը նրանց փակել էր բնակարանում և գնացել իր սիրեկանի մոտ (Լուսանկարներ)
Ուկրաինայում ավարտվել է սկանդալային գործի քննությունը:
Կիև մայրաքաղաքը թնդացել էր ողբերգական դեպքի մասին մանրամասներից:
20ամյա կինը շտապօգնություն է կանչում իր երկու անչափահաս երեխաների համար՝ գտնելով որդուն՝ մահացած, իսկ դստերը՝ անգիտակից:
Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով Ուկրաինայի նախագահի հանձնակատար Նիկոլայ Կուլեբայի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլաեվսկի շրջանի երիտասարդ բնակչուհինԿիևում վարձակալելիս է եղել բնակարան, և բնակվել է այնտեղ 1 տարեկան 11 ամսական տղայի ու 2 տարեկան 10 ամսական դստեր հետ: Նոյեմբերի վերջին նա փակել էր մանկահասակ երեխաներին իրենց սենյակում՝ այնուհետև փակել նաև բանալիով բնակարանի դուռը և բացակայել տանից 9 օրով: Այդ ընթացքում հարևանները լսել են երեխաների լացն ու աղմուկը, կանչել են ոստիկանություն, բայց վերջիններս, չստանալով պատասխա, թողել հեռացել են:
Բացի այդ թոռներին է եկել տեսակցության իրենց տատիկը, բերելով ուտելիք, բայց քանի որ դուռը փակ է եղել, տատիկը ևս թողել հեռացել է:
Ուտելիքից տանը եղել է միայն մի քանի կոնֆետ: Փորձելով դուրս գալ ստեղծված թակարդից, երեխաները պատռած են եղել լինոլիումը և պոկպկել պատերի պաստառները:
Վերջապես 9 օր անց տուն վերադառնալով կինը իր որդուն արդեն անշնչացած է գտել, Երեխան մահացել էր դեկտեմբերի 3-ին: Նրա քույրը անգիտակից է եղել, բայց դեռ ողջ, կինը կանչել է բժիշկներին, որոնք փոքրիկ աղջկան հոսպիտալացրել են վերակենդանական բաժանմունք:
Կինը բացատրություն չի կարողացել տալ կատարվածի վերաբերյալ, միայն ասել է՝ ես չգիտեի, որ երեխաները կարող էին մահանալ:
Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ քանի փոքրիկները սովամահ էին լինում տանը փակված, մայր կոչեցյալը գտնվել է իր սիրեկանի մոտ, որից հոկտեմբերին լույս աշխարհ է բերել երրորդ երեխային: Այժմ երրոդ երեխային խնամում է նրա հայրական մեծ տատիկը, իսկ այդ մայր ասվածը ձերբակալված է: Քր.գործ է հարուցվել՝ վտանգի մեջ անչափահասներին թողնելու հոդվածով:
Կնոջն արդեն զրկել են մայրական իրավունքներից: Նա անազատության մեջ նկանցկացնի 8 տարուց ավել:
Ողջ մնացած փոքրիկ աղջկան հանձնել են մանկատուն: