Գերմանիայի դպրոցներից մեկում ավելի քան 100 մարդ վարակվել է մահացու հիվանդությամբ
Մինչ Գերմանիան մտածում է այն մասին, թե ինչպես վերացնի կարմրուկը դպրոցներում, գերմանական ուսումնական հաստատություններից մեկում հարյուրից ավելի մարդ վարակվել է մեկ այլ հիվանդությամբ՝ տուբերկուլյոզով:
Խոսքը Միխայիլ Էնդեի անվան համայնքային դպրոցի մասին է, որը գտնվում է Բադեն-Շենբորն քաղաքում՝ գրում է Deutsche Welle-ն:
Տուբերկուլյոզի բացիլը հայտնաբերվել է 109 աշակերտների, ուսուցիչների և այլ աշխատակիցների մոտ, ընդ որում աշակերտների գերակշիռ մասը սովորում է 8-րդ դասարանում։
Ներկայում առողջապահության պատասխանատուները ուսումնասիրում են դպրոցական դասասենյակները՝ պարզելու համար, թե ինչպես են մանրէները տարածվել այդքան մարդկանց մոտ: